Մարտին Վարդազարյանը 75 տարեկան է

ՀՀ ժողովրդական արտիստ, բոլորի կողմից սիրված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն արդեն 75 տարեկան է: Մաեստրոն իր տարեդարձը որոշել էր միայնակ չնշել: Այդ օրը նրա կողքին էին բոլոր նրանք, ովքեր գնահատում են վարպետի արվեստը:

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի վետերան, տաղանդավոր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կողքին էր նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, ով էլ նոյեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպել էր վարպետի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակի կամերային-սիմֆոնիկ, ինչպես նաև էստրադային և ջազային ստեղծագործությունները: Հանդես եկան Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան), Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Ս. Սմբատյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյան), Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, ինչպես նաև մենակատարներ Ռաիսա Մկրտչյանը, Արուս Աճեմյանը, Արտաշես Գրիգորյանը, Աննա Վարդազարյանը, Լուսինե Կչոզյանը, Արթուր Իսպիրյանը:

«Մենք» առցանց մշակութային լրատվականը միանում է բոլոր շնորհավորանքներին և վարպետին մաղթում քաջ առողջություն և բեղուն ստեղծագործական գործունեություն:

 անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

0 thoughts on “Մարտին Վարդազարյանը 75 տարեկան է”

Leave a Reply

Your email address will not be published.

ՀՀ պետական խորհրդանշաններ