Կայսերական գրքերը կվերադարձվեն Գերմանիայից «Պավլովսկ» թանգարան-արգելոց

Նոյեմբերի 18-ին Լայպցիգից «Պավլովսկ» պետական թանգարան-արգելոցին  վերադարձվեցին կայսերական գրադարանից 125 գրքեր, որոնք գողացվել էին 1941 թվականին: Գրքերի վերադարձմանն օգնել է «Ռուսական թանգարանները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ» գերմանական նախագիծը, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ռուսաստան վերադարձվող արվեստի գործերի շարքերում կան նաև գերմանացի դասականների աշխատանքներ, ֆրանսիացի պետական գործիչների հուշագրություններ և պատմական այլ աշխատություններ: Այդ յուրահատուկ գրքերը իրենց ապաստանն էին գտել Ֆոն դեր Շուլենբուրգ գերմանական ընտանիքի մոտ, ում մոտ հայտնվել էին 1934-1941 թվականներին ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Վերներ ֆոն դեր Շուլբերգի ձեռքով, ով էլ դրանք որպես նվեր էր ստացել այդ տարիներին:

Այժմ այդ ընտանիքը որոշում է կայացրել գրքերը վերադարձնել «Պավլովսկ»:

Արվեստի գործերի պաշտոնական փոխանցման արարողությունը կայացել է Գերմանիայի ազգային գրադարանի լայպցիգյան բաժանմունքում:

Փոխացվել է ընդհանուր թվով 125 անուն գիրք, որոնց շարքերում կարելի է գտնել Լեսսինգի՝ 1717 թվականին Բեռլինում հրատարակված աշխատանքները, ինչպես նաև ֆրանսիացի թագուհի Մարիա-Անտուանետտայի հուշագրությունները, Ամերիկայի հայտնաբերման մասին գրքեր և ռուսական կայսրության վերաբերյալ տարաբնույթ գրքեր:

«Պավլովսկ» պետական թանգարան-արգելոցը տեղակայված է Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում: Այն իրենից ներկայացնում է պալատական համալիր, որը կառուցվել է XVIII դարում: Համալիրի կենտրոնը Պավլովյան պալատն է, որը եղել է Պավել 1-ինի ամառանոցը:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed