Լուսանկարիչ Լէլէջ Սնոուի «Մենք չենք մահացել» ֆոտոնախագիծը

Լուսանկարիչ Լէլէջ Սնոուի ներկայացրած նախագծում ներկայացված են Աֆղանստանում պատերազմած զինվորների լուսանկարները պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետո:

Մենք ունենք հնարավորություն հետևել, թե մեկ տարվա ընթացքում որքան են փոխվել զինվորների դիմագծերը` դառնալող շատ ավելի սառը: Մի տարին այս տղամարդկանց համար կարծես անցել է մեկ տասնյակի նման: Այդ մասին են վկայում հերոսների նիհարած, արևահարված դեմքերը, փայլը կորցրած աչքերը:

Լէլէջ Սնոուի տրիպտիխներից յուրաքանչյուրը ցուցադրության է հանվել լուսանկարչուհու` զինվորների հետ ունեցած զրույցներից հատվածների ուղեկցությամբ: Այս ֆոտոնախագիծն ուղղված է պատերազմն առանց կոծկելու, իր ողջ դաժան իրականությամբ ցույց տալուն: Ինչպես մեկնաբանում է հենց ինքը` լուսանկարչուհին, նա ցանկացել է հարգանքի տուրք մատուցել հերոսներին, չէ որ ինքնակամ պատերազմ գնալը, գիտակցելով հարցի ողջ լրջությունն, իրոք հերոսություն է:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի


Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed