Ինչո՞ւ է վատ աշխատակիցն արժեքավոր, իսկ լավը` գործազուրկ

Պարկինսոնի օրենքի համաձայն (չշփոթել նույնանուն հիվանդության հետ)` որքան մեծ է ընկերությունը, այնքան հաճախ է այն գործի ընդունում անորակ աշխատանք կատարող աշխատակիցների:

 

Ո՞րն է այդ տարօրինակ երևույթի պատճառը: Պարզապես այնտեղ աշխատող, արդեն իսկ լավ արդյունք ցուցադրող աշխատակիցները փորձում են խուսափել մրցակցությունից: Դրա լավագույն տարբերակն է չընդունել աշխատանքի հավասարազոր ուժ, եռանդ ու գիտելիքներ ունեցող մարդկանց: Ավելի թույլ արդյունքներ ունեցող աշխատակցի մոտ մրցակցության ու աշխատանքի որակը բարելավելու ցանկությունը կոտրելու համար նրան վճարում են բարձր աշխատավարձ: Այդպես, ղեկավարող օղակն իրեն ապահովագրում է  դիրքեր կորցնելու հնարավորությունից և հաստատվում է իր դիրքերում: Այդ նույն օրենքի համաձայն, բոլոր հետաքրքիր մտահղացումներ ունեցող, աշխատանքի լավ որակ ցուցաբերող աշխատակիցներին ազատում են աշխատանքից: Այսպիսով, որքան երկար երկար ժամանակ է այս կամ այն կազմակերպությունը գտնվում աշխատաշուկայում, այնքան ավելի հեշտ է այնտեղ գտնել բարձր աշխատավարձով աշխատանք` չունենալով դրան համապատասխանող գիտելիքներ:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

0 thoughts on “Ինչո՞ւ է վատ աշխատակիցն արժեքավոր, իսկ լավը` գործազուրկ”

Leave a Reply

Your email address will not be published.