Մանկությունից սիրել եմ բնությունն ու մարդկանց. լույս է տեսել է Թաթուլ Ծատուրյանի նոր ժողովածուն

Թաթուլ Ծատուրյան գրողի ձեռագիրը տարբերվում է ո՛չ միայն բովանդակային, այլև՝ բնությունը իր մեջ կրող գրչի առանձնահատկությամբ: Մի առիթով Ծատուրյանն իր մասին ասել է.

«Գրել սկսել եմ տասը տարեկանից, պոռթկումներով», սակայն ժամանակակից գրականության մեջ իրեն բնորոշ գրիչ ու բովանդակություն ունեցող Թաթուլ Ծատուրյանը ոչնչացրել է իր ստեղծագործությունների մեծ մասը:

Պոլիտեխնիկական կրթություն ունեցող հեղինակն ամբողջ կյանքի ընթացքում երկվել է իր երկու «ես»-ի միջև, ինքն իր զգացումները բնորոշել է այսպես.

«Դպրոցում սիրել և սովորել եմ բոլոր առարկաները, բայց առանձնահատուկ է եղել սերը գրականության ու մաթեմատիկայի նկատմամբ, որոնք իրար խանգարելով ինձ հետ քայլում են մինչև  հիմա»:

Թաթուլ Ծատուրյանը սիրահարված հայրենի բնությանն ու մարդկանց՝ տևական ժամանակ է ինչ ապրում է հայրենիքից հեռու՝ օթևան գտնելով հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Գրողի տարեդարձի առիթով նրա որդիները՝ Նարեկ և Սևակ, և միակ դուստր՝ Աստղիկ Ծատուրյանները, կազմեցին և  նրան նվիրեցին իր ստեղծագործությունների  «Հուշի արահետ» ժողովածուն: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում:

Ժողովածուն ընդգրկում է բանստեղծական լայնարձակ մի արահետ, որտեղ ընթերցողը հանդիպում է հայոց բնությանն ու առավել մոտիկից ծանոթանում հայի իրական կերպարի ու մարդ կոչված հանճարի հետ:

«Մենք» մշակութային առցանց լրատվականը շնորհավորում է գրողին այս գեղեցիկ առիթով ու մաղթում բեղմնավոր գրիչ:

Իսկ հավատարիմ ընթերցողներիդ ներկայացնում ենք ստեղծագործություններից մի հատված:

***

Ժայռի ուսին ժայռ է թառել,

ստորոտում՝ մանկությունս,

Ժայռի կրծքից ջուր է վշշում,

անուշ գրկում՝ մերկությունս,

Ժայռի ոտքը լճում սառել,

Թաքցրել է՝ խեղճությունս,

Ժայռի գլխից հավքերի հետ՝

չվեց, թռավ մանկությունս:

Գրողը կնոջ, Աստղիկ դստեր,Սևակ որդու և թոռնների հետ

Գրողը՝ կնոջ հետ

Թաթուլ Ծատուրյանը թոռնիկների հետ

 Թաթուլ Ծատուրյանը հայրենի գյուղում

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed