Դեր Զերի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին կվերանորոգվի

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ 2016-ի դեկտեմբերին Հալեպի ազատագրումից հետո հայերը շարունակում են ապրել բնականոն հունով:

«Հալեպի ազատագրումը բեկումնային եղավ սիրիահայերի համար: Ներկայիս Հալեպը շատ ավելի կայուն վիճակի մեջ է: Կային կենցաղային դժվար պայմաններ, որոնք այսօր արդեն տարբեր միջոցներով հաղթահարված են, ճամբարներն օրեցօր բացվում են, լուծված է ջրամատակարարման ու վառելիքի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնած է էլեկտրականությունը»,- «Հայերն այսօր»-ին տված հարցազրույցում ասել է սիրիահայ պատգամավորը:

Նա նշել է, որ ազգային հաստատությունները, եկեղեցիները, ակումբներն ու դպրոցներն ամենածանր օրերին անգամ չեն դադարեցրել ազգապահպան գործունեությունը: Իր խոսքում սիրիահայ պատգամավորը նաև ընդգծեց, որ Քեսաբի ու Լաթաքիայի հայերն էլ ապրում են սովորական ռիթմով:

Վերջինս խոսել է նաև Դեր Զերի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի՝ մարտին ազգային իշխանության ներկայացուցիչների հետ Դեր Զոր կատարած այցելությունից հետո եկեղեցին և հուշահամալիրը վերանորոգելու որոշում է կայացվել:

Աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed