Ամեն քաղաք իր Ամանորն ունի

Ամեն ազգ  Ամանորը դիմավորելու իր մոտեցումն ունի: Գուցե  որոշ երկրների սովորույթները հայերի համար նույնիսկ էկզոտիկ թվան, սակայն յուրաքանչյուրը հետաքրիր է յուրովի: Նեշենք նաև, որ  անգամ ոչ  բոլոր երկրներում է Ամանորը նույն օրը նշվում, բացի այդ`  ոչ բոլոր երկրներում են տոնը խորհրդանշում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը:

Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Картинки по запросу New year

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Картинки по запросу New year in french

Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:

Картинки по запросу New year in australia

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Похожее изображение

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Похожее изображение

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Похожее изображение

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Картинки по запросу new year in columbia

Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Похожее изображение

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ:

Картинки по запросу new year in cuba

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Картинки по запросу New year in china

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Картинки по запросу New year in india

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed