«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը ներկայացրեց իր հեղինակած «Հայաստանը մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գիրքը։

Կառավարության ընդունելությունների տանը տեղի կազմակերպված շնորհանդեսին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնելով նախագահին՝ ընդգծեց, որ վերջինս 4-րդ անգամ է պատվում «Ազգային միաբանություն» կուսակցությանը՝ ներկա գտնվելով իր գրքի շնորհանդեսին:

Ըստ Արտաշես Գեղամյանի՝ այս գիրքը յուրովի հաշվետվություն է ինչպես իր ղեկավարած մարդկանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության ու նախագահի առջև, քանի որ իրեն վստահված է ներկայացնել ՀՀ-ն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում:

Նշենք, որ գիրքը ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “”

Leave a Reply

Your email address will not be published.