Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային  օր կհռչակվի

«Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին».
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային  օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:Ֆրանսիայի նախագահը հիշեցրեց, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Մակրոնի խոսքը փոխանցում է  TACC-ը:

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով»: Հենց այս պատճառով էլ առաջիիկա շաբաթները կանցնեն Ցեղասպանության հիշատակությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed