Ֆրանսիայի նախկին վարչապետի գրքերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 2.9 մլն եվրոյով

Փարիզում 2.9 մլն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Դոմինիկ դը Վիլպենի գրքերի և ձեռագրերի հավաքածուն, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Pierre Bergé & Associés» աճուրդի տանը։

«Կրակ և հուր. քաղաքական ուղի» անվանումով աճուրդում ներկայացվել է 450 նմուշ։ Դա 16-ից 20-րդ դարի ժամանակաշրջանին վերաբերող գրքեր և ձեռագրեր են։ Գրականությամբ և պատմությամբ տարված դե Վիլպենը հավաքել է այդ գրադարանը 40 տարվա ընթացքում։

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ֆրանսիայի նախկին վարչապետի գրքերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 2.9 մլն եվրոյով”

Leave a Reply

Your email address will not be published.