Օմբուդսմեն. Աֆրիկյանների տան խնդրով նոր հարցադրում ենք կատարել Ոստիկանություն

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Երևանում Աֆրիկյանների տան իրավիճակի վերաբերյալ նոր հարցադրումներ է ուղարկել Ոստիկանություն: Այս մասին հունիսի 26-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով, արագ արձագանքման իր խմբի աշխատակիցները վերջին շրջանում իրենց աշխատանքային ժամերի մեծ մասն անցկացրել են տան մոտ: «Մենք ստիպված էինք մեր աշխատակիցներին մշտապես ուղարկել այնտեղ, իսկ հիմա մի շարք հարցադրումներ ենք ուղարկել Ոստիկանություն, քանի որ դժվար է իրավիճակը գնահատել առանց իրավապահների եզրակացության»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել և չտեղափոխել XIX-XX դարերում կառուցված Աֆրիկյանների տունը: Սովետական տարիներին այն օգտագործվել է որպես բնակելի տուն, իսկ 2004 թվականին Կառավարությունն այն հայտարարեց որպես պատմության և մշակույթի հուշարձան, ինչը նշանակում է, որ շենքը կարելի է փոխադրել: Այնուհետև տան տարածքը, հասարակության գերակա շահի հիմքով, վաճառվեց «Դվին Հոլդինգ» ընկերությանը: Սեփականատերերը վստահեցնում են, որ շինությունը նույնությամբ փոխադրելու են, սակայն ընդդիմախոսները չեն հավատում այդ խոստումներին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Օմբուդսմեն. Աֆրիկյանների տան խնդրով նոր հարցադրում ենք կատարել Ոստիկանություն”

Leave a Reply

Your email address will not be published.