«Քո մասին »՝ ըստ Հարություն Գալֆայանի

«Եթե հասցրեցիր վերջանալ արշալույսիդ մեջ և սկսվել քո վերջալույսում, կտիրես ողջ տիեզերքին:

Եվ հետո պետք չէ հաշվել օրերը, պետք է միայն ասել այսօր և միայն վաղը, որովհետև դրանց մեջ է ընկած քո կյանքը, որովհետև պետք է հասցնել ապրել, ամեն գնով հասցնել ապրել: Միայն թե չուշանաս, միայն թե ոչ այդ մեկը»,- սա  հատված է «Քո մասին է» ներկայացումից:

Հոկտեմբերի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Երիտասարդ Թատերական Ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոն»-ի շրջանակներում ներկայացվեց «Քո մասին է» մոնոդրաման:

Հարություն Գալֆայանը, ով ներկայացման բեմադրողն է և բեմի նկարչական ձևավորման հեղինակը, նաև ներկայացման դերակատարն է:

Հարությունը պատմում է, որ ներկայացումը նախորդ տարում 6 անգամ բեմ է բարձացել, սակայն այժմ ներկայանում է նորովի:

Այն վերաբեմադրվել է, և ի տարբերություն նախորդի՝ վեր է ածվել մոնոներկայացման:

Մոնոդրամայի համար հիմք է ծառայել Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների ժաղովածուն:

«Քո մասին է» ներկայացումը նաև ներկայացված է եղել «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնին և արժանացել բրոնզե մրցանակի:

անդրադարձը՝ Արփինե Արզումանյանի

լուսանկարը՝ Վահագն Ալեքսանյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Քո մասին »՝ ըստ Հարություն Գալֆայանի”

Leave a Reply

Your email address will not be published.