Քեզ տարան այն ճանապարհով, որով ես դպրոց էի գնում. Անահիտ Գալոյան

Սիրելի’ ընթերցող,  «Մենք» մշակութային առցանց լրատվական կայքը ներկայացնում է նոր շարք` «Խոսք տողերիս կարդացողին», որտեղ կներկայացվեն բացառապես  նոր ստեղծագործություններ, ժամանակակից գրողների և երիտասարդ ստեղծագործողների ձեռագրերից:

Այս անգամ շարքը ներկայացնում է երիտասարդ գրչակից Անահիտ Գալոյանի գրական նյութերից:

 

Դու գնացիր ինձ հրաժեշտ չտալով: Ես չխոստացա քեզ սպասել, բայց չսպասել էլ չխոստացա: Մենք չունեցանք ընդհանուր  գրեթե ոչինչ: Միայն ճանապարհ և հիշողություններ:

Հիշում եմ, այն անհանգիստ  ու լուռ առավոտն էր, երբ գրեցիր, որ գնում ես ու հետոյի համար ոչինչ ասել չես կարող: Անկեղծ ես սպասում էի այդ նամակին, չէին սիրում սրտումս միայն խղճահարություն էր. չէինք ողջունել իրար, բայց սպասում էի հրաժեշտի:

Գիտես ես քեզ չէի գտել, դու չէիր եկել, բայց քո գնալուց հետո իմ կյանքում շատ բան փոխվեց: Ես էլ չէի գնում նույն ճանապարհով, իմ ճանապարհը նոր էր դեպի համալսարան ու նոր կյանք: Սիրտս սիրով էր լցվել: Բայց հոգուս մի անկյունը մութ էր: Ինձ անվերջ քարկոծում էին ինչու այդպես խաղացիր, ինչու հույսեր տվեցիր ու սիրտը կոտրեցիր, ինչու չսիրեցիր:

Ես չխաղացի, իմ տվածը հույս չեղավ, այլ միամիտ մի պահվածք, միթե հարցնում են` ինչու չսիրեցիր. չսիրեցի, որովհետև այդպես էլ չսիրեցի:Միշտ էլ նայելն ու խոսելը հեշտ է եղել, միշտ էլ չարությունով ու վրեժով  լցված սիրտը բարին ու անկեղծը չի հասկանում: Անցել են տարիներ, դու ետ ես եկել, միգուցե այդ ընթացքում տեսնելու ու բարևելու ցանկությունը մեծ է եղել, բայց այն միտքը, որ ինձ մենակ չես գտնի, ետ է մղել տեսնելու ցանկությունը:

Հիմա չունեմ ոչինչ ասելու, իմ տողերն իմ փոխարեն խոսեցին: Իմ միակ հաջողությունն ու խաչը քեզ թողեցի, բայց այն նորից ետ եկավ: Չէ պատահականություններ չեն լինում, պարզապես մենք հաճախ ենք ամեն դիպվածը պատահականություն անվանում: Ես գնում եմ այն ճանապարհով, որով դու էլ պիտի անցնես, բայց մեկ է , մենք ընդհանուր ոչինչ չունենք:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed