«Քարվաճառ» . Անահիտ Աբատի ֆիլմը շուտով ավարտին կմոտենա

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատի ֆիլմի աշխատանքները մոտնում են ավարտին: Շատ լավ ֆիլմ է ստացվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նա նշել է, որ ֆիլմում ներկայացված է ղարաբաղյան թեման, ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղում, բայց իրանական կողմը մեծ ներդրում ունի այս ֆիլմի ստեղծման գործում:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է շահագրգռել իրանական կողմին իր մասնակցությունն ունենալ այս ֆիլմի ստեղծման գործում, Գ. Գևորգյանն ասաց. «Ռեժիսորը հայ է: Հավանել են սցենարը:  Ըստ երևույթին, չեն նայել որպես հայկական թեմա, այլ դիտարկել են ֆիլմի սյուժեն, որակական ցուցանիշները և, որպես ռեժիսորի դեբյուտային ֆիլմ, որոշել են ընդառաջել»:

Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կար, եթե այս ֆիլմը հաջողի,  հայ-իրանական համատեղ ֆիլմարտադրություն սկսելու  վերաբերյալ ընդարձակ պայմանագիր են ստորագրելու:

«Հասունանում է  այդ պահը»,- ընդգծել է Գ.Գևորգյանը:

Նշենք, որ «Քարվաճառ» ֆիլմը պատրաստվում «Ֆարաբի» կինոհիմնարկի և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի համագործակցութեամբ:

Խոսելով այլ երկրների հետ համագործակցության և  համատեղ ֆիլմարտադրության մասին, Ազգային կինոկենտրոնի տնօրենն ասաց, որ տարեցտարի ավելանում են այն երկրները, որոնց հետ միասին ֆիլմեր են նկարահանում՝ Ֆրանսիա, Ռուստաստան, Բուլղարիա, Էստոնիա և այլն:  Ըստ նրա, Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին անդամակցելն էլ ավելի է խթանում այդ համագործակցությանը:

«Միշտ ասում եմ ու այդ հարցը չի լուծվում՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցում ենք, Վրաստանի հետ չի ստացվում»,- հավելել է նա:

Գ. Գևորգյանը տեղեկացրել է, որ Չինաստանի հետ կապված ևս նախագիծ կա, սակայն դեռ սաղմնային փուլում է, չցանկացավ մանրամասներ ներկայացնել:

 

Նյութը՝ Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed