Փոլ Մաքքարթնին Թեհրանում՝ Վիգեն Տերտերյանի հետ հանդիպման ժամանակ

 

Ներկայացնենք համացանցում առկա մի ուշագրավ լուսանակար՝ Փոլ Մաքքարթնիի Թեհրան այցելության մասին պատմող քիչ հայտնի փաստի մասին: Իսկ պատմությունն այսպիսին էր. 1968-ի սկզբին հանրահայտ «Բիթլզ» խմբի երաժիշտները ուղևորվել էին Հնդկաստան:

Եվ ահա, Անգլիա ետդարձի ճանապարհին Փոլ Մաքքարթնին և դերասանուհի Ջեյն Էշերը (այն ժամանակ նրանք նշանված էին) երկու օրով հանգրվանում են Թեհրանում:

Այդ կարճատև մասնավոր այցի ընթացքում Փոլն ու Ջեյնը հանդիպեցին նաև իրանահայ ճանաչված փոփ երգիչ Վիգեն Տերտերյանի հետ: Լուսանկարում կիթառով՝ Վիգեն Տերտերյանն (1929-2003) է, որին ժամանակակիցները անվանում էին «Պարսից ջազի Սուլթան»:

 

Գրառումը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed