Փարիզում կայացավ «Հայաստան, Երևան» ցուցահանդեսը. լուսանկարներ

2019թ. հունվարի 19-ին  Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կից սրահում տեղի ունեցավ «Հայաստան, Երևան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին  Հայաստանի բնապատկերներ, Երևանի արխիվային և ժամանակակից լուսանկարներ, Երևանցիների` թվով 100 լուսանկար:

Ցուցադրությունը կգործի նաև հունվարի 20-ին, իսկ հունվարի 21-ից ցուցահանդեսը կներկայացվի Փարիզի «Յանս» ակումբում, մինչ փետրվարի առաջին օրերը:

Ինչես գիտենք

«Մենք» հիմնադրամը նախորդ տարիներին ևս հանդես է եկել տարբեր ազգային ու մշակութային նածագծրով.  2016-2017թթ. ընթացում հիմնադրամի կողմից  իրականացվեց Հայասատնի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսների շարք:

2016թ-ին նշված ցուցահանդեսը ներկայացվեց Երևանում՝ Երևանի քաղաքապետարանում (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը), Գլենդելում՝ Գլենդելի քաղաքապետարանում (հոկտեմբերի 5-7-ը), Փարիզում՝ Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում (հոկտեմբերի 19-21-ը), Մոսկվայում՝ Սուրբ Պայծառակերպության եկեղեցուն կից «Նոյան Տապան» թանգարանում (2017թ. հունվարի 28-ից փետրվարի 28-ը), Թեհրանում՝ Արարատ մշակութային միությունում (2017թ. մայիսի 9-19-ը):

Նշենք, որ ցուցահանդեսը աջակցվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

Ցուցահանդեսին օգտագործվել են տարբեր արխիվային լուսանկարներ, ինչպես անհատ լուսանկրիչների, այնպես էլ՝ թանգարանային ֆոնդերից:

Հայաստանի պատկերների հեղինակ Անդրանիկ Քեշիշյան, Երևանի լուսանկրները՝ Լևոն Բադիկյանի, Լևոն Կիուրկչիյանի, Պիտեր Գ. Բաղդասարյանի, «Շաբաթվա մարդիկ» ծրագրի լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի (Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալություն), Երևանի պատմության թանգարանի, «Մենք մեր մասին» ամսագրի պահոցային ֆոնդի:

Հատուկ շնորհակալություն Wine ընկերությանը՝ նախագծին աջակցելու համար:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed