Փարիզի դ՛Օրսե թանգարանը կրկին բացվել է աշխատակիցների 48-ժամյա գործադուլից հետո

Փարիզի դ՛Օրսե թանգարանը՝ աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը, կրկին բացվել է հանրության համար 48 ժամ տևած գործադուլից հետո։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարվել է Twitter-ում թանգարանի պաշտոնական էջում, գրում է ТАСС-ը։

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, թանգարանում պետք է բացվեր Էդգար Դեգայի և Անրի Տուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունների ցուցահանդեսը, սակայն թանգարանը հայտնել էր, որ այն փակ կլինի աշխատակիցների գործադուլի պատճառով: Այդկերպ թանգարանի աշխատակիցները բողոքել են դ՛Օրսե և երկրի այլ ամենաշատ այցելվող թանգարաններում նոյեմբերից սկսած աշխատանքի յոթօրյա ռեժիմի անցնելու իշխանությունների պլանների դեմ:

Իրենց հերթին, թանգարանի աշխատակիցները դեմ են ղեկավարության առաջարկներին: CGT-Culture արհմիության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սորբյեի խոսքով՝ թանգարանի հավաքածուն պահանջում է խնամք, իսկ «բոլոր գործընթացները համատեղելի չեն այցելուների մեծ քանակության ներկայության հետ»։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Փարիզի դ՛Օրսե թանգարանը կրկին բացվել է աշխատակիցների 48-ժամյա գործադուլից հետո”

Leave a Reply

Your email address will not be published.