Ցեղասպանության տարելիցին նվիրված «Էրգրականչ» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Վրեժ Սարուխանյանի «Էրգրականչ» գիրքը այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանձնվեց ընթերցողի դատին:

«Գրքում ամբողջը իրական պատմություններ են, Եղեռնի ծանր պատկերներ, որոնք ես տեղավորել եմ իրապատում ժանրի մեջ: Դա ամբողջապես եւ փաստագրություն է՝ լրիվ իրական կերպարներով, եւ գեղարվեստական գրականություն, եւ այդ ամբողջը բերել, սինթեզել եմ, դարձնելով դասագրքի պես մի բան, որ եթե ուզենանք 1915թ. այդ ծանր ողբերգության մասին իրական փաստեր իմանալ կարող ենք կարդալ այս գիրքը եւ հասկանալ»,- NEWS.am-ին ասաց գրքի հեղինակ Վրեժ Սարուխանյանը:

Վրեժ Սարուխանյանի գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը նաեւ վերջինիս աշակերտն է եղել:

«40 տարի առաջ, 1974թ. սեպտեմբեր ամսին Ներքին Սասնաշենի 9-րդ դասարան մտավ Հայոց լեզվի եւ գրականության նոր ուսուցիչը, դա Վրեժ Սարուխանյանն էր»,- ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ կարդալով իր ուսուցչի գրքում արված մակագրությունը:

Նշենք, որ «Էրգրականչ» գրքի շնորհանդեսին ներկա էին մշակույթի գործիչներ, գրողներ եւ ազատամարտիկներ: Վրեժ Սարուխանյանը Երկրապահ կամավորական միության կողմից պարգեւատրվեց «ԵԿՄ 20-ամյակ» մեդալո

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ցեղասպանության տարելիցին նվիրված «Էրգրականչ» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին”

Leave a Reply

Your email address will not be published.