«Ցավեր ունեի, դիմեցի բժշկի»՝ Հարություն Մովսիսյան. Bravo.am

Հարություն Մովսիսյանն օրերս դիմել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ որոշվել է, որ նրա սիրտի անոթը պետք է ստենտավորել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրել է, թե ինչ խնդիր է ունեցել եւ ինչպես է այժմ իրեն զգում:
«Ցավեր ունեի, դիմեցի բժշկի, և կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանն ասաց` պետք է հետազոտություն անցնեմ: Պարզվեց` ստենտի կարիք կա: Պարզապես փրկվեցի… 5 տարի առաջ ոտքիս երեք երակով փոխարինել էին սրտիս անոթները, որոնցից մեկն էլ խցանվել էր, եւ այն ստենտավորեցին»,-ասել է Հարություն Մովսիսյանը:

Դերասանն ուրախությամբ հայտնել է, որ ինքնազգացողությունը կարգավորվել է, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կվերադառնա նկարահանման հրապարակ` կշարունակելով խաղալ  «Երանի» սերիալում:

BRAVO.am-ը  շուտափույթ ապաքինում  առողջություն է մաղթում Հարություն Մովսիսյանին

Menq.am-ը միանում է մաղթանքներին և առոջղություն մաղթում սիրելի արտիսիտին

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed