Ցանկացած երեխա պետք է պարտադիր արվեստի ինչ-որ ճյուղ ուսանի. Աբել Աբելյան

Արվեստը երեխայի զարգաման առաջնային գործեններից մեկն է: Անկախ այն բանից, թե երեխան արվեստի որ ճյուղով է զբաղվում, այնուամենայնիվ, դա կարևորագույն որակներ  է ձևավորում նրա  մարդկային, իսկ  հետագայում արդեն մասնագիտական, առումներով:  

Այս մասին է մեր գործընկեր, armtimes.com լրատվական կայքի թղթակից Քրիստինա Խաչատրյանը զրուցել ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանի հետ:

Վերջինս շատ է կարևորում մանուկների արվեստի դպրոցում սովորելու հանագամանքը:

«Փորձում ենք բոլոր ծնողներին հասցնել այն միտքը, որ 5-11 տարեկանում ցանկացած երեխա պետք է պարտադիր արվեստի ինչ-որ ճյուղ ուսանի՝ անկախ նրանից վաղը կդառնա, իրավաբան, պատգամավոր, թե հացթուխ: Կարեւոր չէ կգա մեր դպրոց, թե կգնա ուրիշ դպրոց, բայց արվեստի հետ պետք է շփվի, որովհետեւ դա մեծ ազդեցություն է թողնում ապագայում»,- աել է Աբելյանը:

«Եթե ցանկություն ունեն ցուցահանդեսներ անելու, թող գան այստեղ անեն: Այն մարդիկ, որոնք ուզում են գոնե մեկ քայլ առաջ տանել արվեստը Հայաստանում, պատրաստ եմ հարթակներ տրամադրել: Ունենք տարածք: Ցուցահանդեսներ, փոքրիկ համերգներ կազմակերպելու, մշակութային քննարկումներ, սեմինարներ անցկացնելու հնարավորություն ունենք: Բայց տարածք կտրամադրեմ, եթե ռեալ առաջարկներ լինեն, ոչ թե գան ասեն՝ դե դու ասա՝ ինչ անենք: Եթե, օրինակ, գան ասեն՝ տեղ չունենք փորձ անելու, ուզում ենք փոքրիկ ներկայացում անել, համերգ կազմակերպել…. մեծ սիրով»,- ասաց նա:

Արվեստի դպրոցի շենքում է գործում նաև Աբել Աբելյանի «Կինոյի և հեռուստատեսության» ստուդիան: Այս շրջանում դերասանը կենտրոնացած է դրանց գործունեության վրա, իսկ դերասանի գործը մի փոքր երկրորդ պլան է մղվել: Վերջերս ավարտվել է «Արմենիա Պրեմիումով» ցուցադրվող «Գնված երջանկություն» բազմասերիանոց ֆիլմը, որում նա մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին: Այժմ նոր առաջարկներ չի ընդունում, քանի որ ստիպված է շատ ժամանակ հատկացնել դպրոցին եւ ստուդիային: Որոշ ժամանակ անց լավ առաջարկների դեպքում կհամաձայնի նկարահանվել:

Նշենք, որ «Աբելյան արվեստի դպրոցում» 5-11 տարեկան երեխաների համար կան պարի, երգի, նկարչության, հաղորդավարության, դերասանի վարպետության  խմբակներ: Աբելն armtimes.com-ի հետ խոսեց դպրոցի գործունեության, նպատակների մասին: «Աբելյան արվեստի դպրոցն» արդեն մի քանի շաբաթ է, ինչ բացվել է: Դպրոցը  գործում է Երվանդ Քոչար 17/1 հասցեում:

 

Картинки по запросу Աբել Աբելյան

Похожее изображение

Լուսանկաները` bravo.am

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed