Տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին և 7-ին Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում կիրականացնի մի շարք միջոցառումներ:Այս մասին հայտնում է   ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Ինչպես գրում է   panorama.am դեկտեմբերի 6-ին Գյումրու «Ստիլ»  պատկերասրահում կբացվի «Նվիրում» խորագրով ցուցահանդես,  դեկտեմբերի 7-ին «Սև» բերդում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Գյումրու կոլեկտիվների ու  մենակատարների մասնակցությամբ , «Հոկտեմբեր» կինոթատրոնում կկայանա  «Երկրաշարժի սերունդ»  (ռեժ. Լ. Թովմասյան) վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։

Աղբյուրը նշում է նաև, որ Դեկտեմբերի 7-ին  Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում կհնչի Մ. Եկմալյանի «Պատարագը» (Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, գեղ. ղեկ. Հովհ. Չեքիջյան),  Սպիտակի մշակույթի տանը կայանալու է համերգ  (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա)։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed