Տարիներ անց՝ Կալիֆորնիայում ստեղածագործող հայ գրողի գրքերը տեղ գտան հայրենիքում

Գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նպատակով  Համահայկական գրողների միությունը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: 30 տարի  Կալիֆորնիայում ապրող և  ստեղծագործող  Գևորգ Քրիստինյանը  երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է:  84-ամյա Գևորգ Քրիստինյանը դեռ շարունակում է ստեղծագործել: Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Արևիկ գյուղում և շարունակվելու է Հայաստանով մեկ:

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի խոսքով՝ այն ճանաչումը, որ ունի Գևորգ Քրիստինյանը ԱՄՆ-ում, պիտի ունենա նաև հայրենիքում․ – «Մենք ուզում ենք, որ ժամանակային ու տարածական այդ արգելքը մենք հաղթահարենք: Ահա թե ինչու Համահայկական գրողների միությունը գրական ընթերցումների շարք է նախաձեռնել՝ նվիրված անվանի գրողի ստեղծագործությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed