«Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West-ի 8 ֆիլմերի ցանկում

«Տատիկիս վարսերը» հայկական կիոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West (b’est eave) կինոնախագծերի զարգացման և կինոպրոդյուսերների վերապատրաստման կրթական ծրագրի 8 ֆիլմերի ցանկում։

Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms և CTB Film Company ընկերությունների համատեղ ջանքերով` Եվրոպական աուդիովիզուալ ձեռնարկատերեր EAVE (European Audiovisual Entrepreneurs) և Creative Europe MEDIA կառույցների աջակցությամբ: B’EST-ը նախատեսված է Եվրոպական Միության և ԱՊՀ երկրները, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ և միջազգային համատեղ արտադրության համար պատրաստ կինոնախագծեր:

Ութ կինոպրոդյուսերներ, չորսը` Եվրոպական միության անդամ երկրներից և չորսը` ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Ուկրաինայից, ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից` միջազգային շուկայում հեռանկարային համարվող իրենց կինոնախագծերով ծրագրին մասնակցելու համար:

Այս տարի Հարավային Կովկասից ընտրված է երկու կինոնախագիծ` հայկական Պարալլելս Ֆիլմ կինոընկերության ` «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ»` ռեժիսոր Մարինե Զաքարյան, Պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Կարեն Ծատուրյան և ադրբեջանական` «ԶԱՄԲՅՈՒՂ»,  ռեժիսոր Իմմամադին Հասանով:

B’EST-ը բաղկացած է երկու սեմինարներից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 7 -11-ը Սանկտ Պետերբուրգում և նոյեմբերի 15-18-ը Տալլինում: Դրանք ներառում են սցենարի զարգացում, ֆիլմերի ֆինանսավորման Արևելյան և Արևմտյան աղբյուրների, համատեղ արտադրության իրավական ասպեկտների, մարքեթինգային ռազմավարությունների մասին գիտելիքների փոխանակում: Երկու սեմինարների միջև պլանավորված են առցանց նիստեր` մասնակիցների և դասախոսների միջև: Հաղթող կինոնախագիծը ստանալու է P.O.V. Film Fund-ի կողմից սահմանած 10000 եվրո մրցանակը:

Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը 2005-ին հիմնադրված Պարալլելս Ֆիլմ կինոընկերության 4-րդ լիամետրաժ կինոնախագիծն է՝ ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ (2009), ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (2014) և ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (նկարահանումների մեջ) ֆիլմերից հետո: Ֆիլմը` 19-րդ դարավերջին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած, մի ընտանիքի պատմություն է, էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են: Ֆիլմը համատեղ արտադրություն է Բուլղարիայի և Ռումինիայի հետ, էկրան կբարձրանա 2017-ին:

Հղումներ`
http://be.poff.ee/best-eave-announces-project-slate/
http://eave.org/news/best-eave-announces-project-slate/

B’EST EAVE 2015ի ընտրված կինոնախագծեր.

MY GRANDMA’S LOCKS / ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ
Պրոդյուսերներ Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Parallels Film, Հայաստան
Ռեժիսոր Մարինե Զաքարյան

DON’T FORGET TO BREATHE / ՄԻ ՄՈՌԱՑԻՐ ՇՆՉԵԼ
Պրոդյուսեր Հելեն Վինոգրադով, Vincent Films, Էստոնիա,
Ռեժիսոր Հելեն Տակկին

THE GREAT BEAR / ՄԵԾ ԱՐՋ
Պրոդյուսեր Մարիա Ֆորստրում, Tast Films Oy, Ֆինլանդիա,
Ռեժիսր Յան Ֆորստրում

THE LONGEST BIRTHDAY / ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Պրոդյուսեր/Ռեժիսոր Մաքսիմ Դաշկին, Victoria Films, Ռուսատան

BASKET / ԶԱՄԲՅՈՒՂ
Պրոդյուսեր Անդրա Պոպեսկու, Conset/Free Art, Ադրբեջան/Ռումինիա
Ռեժիսոր Իմմամադին Հասանով

OTAR’S DEATH / ՕԹԱՐԻ ՄԱՀԸ
Պրոդյուսեր Եվա Բլոնդիու, Color of May, Գերմանիա
Ռեժիսոր Յոսեբ “Soso” Բլիաձե

SENAFON / ՍԵՆԱՖՈՆ
Պրոդյուսեր Աննա Շալաշինա, 2D Celluloid, Ռուսաստան
Ռեժիսոր Կոնստանտին Չարմադով

SUNBURNED / ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾ
Պրոդյուսեր Յոհաննա Օստ, Flickfilm, Գերմանիա
Ռեժիսոր Կարոլինա Հելսգարդ

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է Baltic Bridge East by West-ի 8 ֆիլմերի ցանկում”

Leave a Reply

Your email address will not be published.