Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերն այսօր աճուրդի կհանվեն

Հանրահայտ խորհրդային դերասան, պոետ եւ երգահան Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերն այսօր աճուրդի կհանվեն Drouot աճուրդի տանը։ Լոտերը վաճառքի է հանել Վիոցկու այրին՝ ծագումով ռուս ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Մարինա Վլադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենաթանկ լոտը Վիսոցկու հետմահու դիմակն է, որը պատրաստված է բրոնզից եւ արծաթից։ Դիմակի հետին մասում նշված է 1980թ.՝ երգչի մահվան տարեթիվը, ինչպես նաեւ Վլադիի անվան առաջին տառերը՝  MV։ Լոտի նախնական արժեքը 30-50 հազար եվրո է։

Մարինա Վլադին Վլադիմիր Վիսոցկու վերջին կինն էր։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վլադիմիր Վիսոցկու անձնական իրերն այսօր աճուրդի կհանվեն”

Leave a Reply

Your email address will not be published.