«Վիննի Թուխը» վերջին 150 տարիների ընթացքում Բրիտանիայում ամենասիրելի մանկական գիրքն է

1926 թ. Ալան Ալեքսանդր Միլնի կոմից գրված «Վիննի Թուխը» վերջին 150 տարիների ընթացքում դարձել է Բրիտանիայի ամենասիրելի մանկական գիրքը, գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով YouGov-ի նոր հարցմանը, որին մասնակցել են Միացյալ Թագավորության ավելի քան 2.6 հազար չափահաս մարդիկ:

Երկրորդ տեղում 1865թ. Լյուիս Քերոլի կողմից գրված «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն է: Երրորդ տեղում Էրիկ Կառլի «Շատ քաղցած թրթուռն» է:

Չորորդ տեղը բաժին է ընկել Ջոն Թոլքինի «Հոբիթ. Անսպասելի ճամփորդություն» գրքին, 5-րդը՝ Ջուլիա Դոնալդսոնի «Գրուֆալո» գիրքն է, հաղորդում է Gazeta.ru-ն:

Սրանց հետեւում են Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադե գործարանը», Աննա Սյուելի «Սեւ Գեղեցիկը», Ռոբելտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Ռոալդ Դալի «ՄԲՀ կամ Մեծ եւ բարի հսկան» եւ Քլայվ Ս. Լուիսի «Առյուծը, կախարդուհին եւ զգեստապահարանը» գրքերը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Վիննի Թուխը» վերջին 150 տարիների ընթացքում Բրիտանիայում ամենասիրելի մանկական գիրքն է”

Leave a Reply

Your email address will not be published.