«Վան. կորուսյալ մայրաքաղաք». Ցուցադրություն

Մայիսի 18-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանը Թանգարանների միջազգային օրվան կմիանա նոր ցուցահանդեսով՝ «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագրով:

Թանգարանի հաղորդմամբ, ցուցադրվող պաստառներում ներկայացված են Վան քաղաքին և նրա շրջակայքին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնք մեծապես հայտնի են գիտական շրջանակներին, սակայն, կարիք ունեն ներկայացվելու լայն հանրությանը: Ցուցահանդեսն անդրադառնում է Վան քաղաքի պատմությանը նախապատմական, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանում:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը:

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed