Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը. Գարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։

Փայլանը, քննադատելով մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է.

«Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացեք Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող  է գերազանցնել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ իրականացվի, եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը։ Օրինակ՝ Վանի Էդրեմիթ (պատմ. Արտամետ) շրջանը  դրախտի անկյուն է։  Վանը հայտնի է 4 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական թագավորությամբ։  Վանում հայկական եկեղեցի կա, այնտեղ է նաև Արշիլ Գորկու գյուղը։ Սակայն այստեղ քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցում»,-ասել է Փայլանը։ Նա հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:

 

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed