Վանի բերդը ներառվել է մշակութային համաշխարհային ժառանգության ցանկում

artsakhpress.am-ը գրում է՝

Արարտյան թագավորության հայտնի բերդերից համարվող վանի բերդը ներառվել է մշակութային համաշխարհային ժառանգության (Յունեսկօ) ժամանակավոր ցանկում:

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր ցանկ են ներառվել մի շարք բերդեր, կամուրջներ ու մզկիթներ։

Ներառվածների մեջ առանձնանում են Վանի բերդն ու Սասունի Փրե Բաթմանի հայտնի կամուրջը։

Նշենք, որ Վանի բերդը հիմնադրել է Սարդուրի Առաջինը Ք․Ա․ 835-825 թվականներին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed