Վախճանվել է Հոլիվուդի «գլխավոր մաֆիոզը»

Լոս Անջելեսում 85 տարեկանւմ վախճանվել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Լոջը, հաղորդում է ТАСС–ը։ Լոջը հռչակ էր ձեռք բերել մաֆիայի պարագլուխների եւ տարբեր հանցագործների երկրորդային դերերով, որոնք խաղացել է 60 տարի։

Նրա առաջին ֆիլմը` «Վերեւում ինչ–որ մեկը սիրում է ինձ», էկրան է բարձրացել 1956թ., վերջինը` «Մեծ, հաստ քարը»` 2014թ.։ Նրա ամենահիշարժան դերերից են «Սպիով դեմքը» (1983), «Պրիցի ընտանքիի պատիվը» (1985), «Սպան եւ ջենթլմենը» (1982) ֆիլմերում խաղացած դերերը։

Վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Վախճանվել է Հոլիվուդի «գլխավոր մաֆիոզը»”

Leave a Reply

Your email address will not be published.