Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերին

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ուսումնական ծրագրից հետո կազմակերպվել էր ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերի շնորհանդես:

ԵՊՀ գրադարանում  ներկայացվեցին ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանում Ֆրանսիական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, «Եվրասիա» միջազգային, Երևանի Հյուսիսային, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ (ՀՎՀ) համալսարանների, ֆրանս-գերմանական ինժեներական ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը, ընդունելության կարգը, պայմանները, կրթական ծառայությունները:

ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ գործարկվող «Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար  Էդուարդ Մանուկյանը:

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում ամեն տարի կազմակերպվող նման միջոցառումները նպաստում են, որ ավարտող մասնակիցներից շատերը շարունակեն ուսումը հայաստանյան բուհերում: Նրանցից շատերը, դառնալով հայագետ-մասնագետներ, վերադառնում և հայապահպան գործունեություն են ծավալում իրենց բնակության երկրներում՝ ներգրավվելով հայ համայնքներում, հայկական կազմակերպություններում (այդ թվում՝ երիտասարդական), կրթամշակութային հաստատություններում իրականացվող աշխատանքներին, նախաձեռնելով Հայաստանում բուհական կրթություն  ստանալու գործը:

 

5 2 3 4

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed