Ստամբուլի օդանավակայանում փակցված է Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը

Ստամբուլի Բերա թանգարանում շարունակվում է աշխարհահռչակ հայ արվեստագետ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (Սարգիս Փարաջանյանց) նվիրված ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեծ արվեստագետի նկարով և «Փարաջանով, Սարգիսի հետ» գրությամբ տեղադրվել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, նաև Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացված ցուցահանդեսի մասին։

Պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է օդանավակայանում փակցված մեծադիր ցուցապաստառի լուսանկարը։

Նյութի շարունկությունը սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed