Սիրում եմ փոքր բաներից հաճույք ստանալ. Մանե Հարությունյան

Յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր տեսակը, իր գրիչը, մարդկային վառ անհատականությունը: Այդ գունապնակն ավելի է խտանում, երբ այդ ստեղծագործողը շնորհալի լինելուց բացի  նաև երիտասարդ է ` աներևակայելի մտքի թռիչքովլի կյանքով, արարման ջիղով:

 «Մենք»ի զրուցակիցն այս անգամ ManeHblog.com-ի  հիմնադիր Մանե Հարությունյանն է: Մարդ, ով կարճ ժամանակում ստեղծեց իր ոճային քաղաքականությունը:

 

-Ողջույն, Մանե: Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

-Կավելացնեի մի փոքր ինքնավստահություն, որը վերջերս պակասել է, մի քիչ էներգիա, մի քիչ համարձակություն: Վերջերս, հանգամանքներից ելնելով, հուսահատություն է սկսվել ներսումս, բայց, հույսս չեմ կորցնում, նախկին Մանեին շատերն են սպասում ))):

Ինչի՞ համար համարձակություն չեք ունենա:

-Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր համարձակություն ունեն կոտրվելու և ինքնասպան լինելու: Երբեք չէի հրաժարվի այս գեղեցիկ կյանքից և ինչ էլ որ լիներ, ինչքան էլ , որ անգիտակից վիճակում լինեի, միևնույնն է, երբեք ինքնասպան չէի լինի: Մնացած դեպքերում համարձակությունս ինձանից առաջ է վազում ))):

Ասում են՝ կյանքում պետք է փորձել ամեն բան. hամամի՞տ եք այս մտքի հետ և կա՞ արդյոք որևէ բան, որը երբեք չեք փորձի:

– Չեմ փորձի այն ամենն, ինչի պատճառով կարող եմ կյանքս վտանգի տակ դնել: Հարաբերական հարց է շատ, բայց համամիտ եմ, որ պետք է ամեն բան փորձել, նույնիսկ ավելի շուտ, քան պետք է, որովհետև չգիտես՝ վաղը ինչ կլինի: Սիրում եմ փոփոխություններ կյանքում, այդ իսկ պատճառով փորձում եմ գրեթե այն ամենն, ինչ սիրտս ուզում է տվյալ պահին:

Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Նպատակասլաց չեմ, աշխատասեր ոչ այդքան, երևի թե հավատը, որի շնորհիվ արդեն հասել եմ մի կետի, որից հետո վայելելու եմ ստեղծածս:

Ի՞նչն է Ձեզ վախեցնում:

-Հարազատներիս կորուստը: Չկա ավելի սարսափելի ու դաժան բան կյանքում:

Եթե Ձեզ վերջին հնարավորությունը տրվեր ապրելու, ապա որո՞նք կլինեին Ձեր վերջին գործողությունները:

-Կլինեի ավելի անկեղծ և ներողություն կխնդրեի, որորվհետև կան բաներ, որոնք չեմ ցանկացել անել իմ կյանքում, բայց ստիպված եմ եղել: Հետո հրաժեշտ կտայի իմ սիրելի մարդկանց և նրանց հետ կվայելեի պաղպաղակ և Coca cola ))): Իրականում ամեն ինչ մեզանից է կախված. պետք է ամեն պահ  կյանքդ ապրես այնպես, կարծես վերջին օրդ է:

AN008656

Ինչպե՞ս եք արձագանքում քննադատություններին:

-Առաջ մտածում էի, թե ավելի թեթև կվերաբերեմ դրանց, բայց մտածելու տեղիք տալիս են: Համենայն դեպս, առանց դրանց անհետաքրքիր կլինի:

Ո՞րն է եղել Ձեր կյանքում ամենատպավորիչ ու անմոռանալի նվերը, որ երբևէ ստացել եք:

-Երկու նվեր. երբ ունեցանք մեր սեփական ու երազանքի տունը, բավականին դժվարություններից հետո և երբ Աստծո շնորհիվ Հայրս առողջացավ:

Ազատ ժամանակն ինչո՞վ եք լրացնում, պատմեք Ձեր նախասիրությունների մասին:

-Ազատ ժամանակս հենց իմ ապրելակերպն է. blogger-ներն ազատ ժամանակ չեն ունենում: Միշտ պետք է լինես ակտիվ, ներկայացնես տեղի ունեցող իրադարձությունները և այլն: Միայն հանգստանում եմ այն ժամանակ, երբ որևէ սրճարանում սուրճ եմ ըմպում, մոտիվացվում եմ: Սիրում եմ փոքր բաներից հաճույք ստանալ: Իսկ ամենանախընտրելի նախասիրությունն ընկերոջս հետ ժամանակ անցկացնելն է)))

Blow7

Մարդկային հարաբերություններոմ ինչի՞ց եք ամենաշատը խուսափում:

Դավաճանությունից և ստից:  Նույնիսկ ամենամոտ մարդիկ այսօր կարող են նայել աչքերիդ մեջ ու ստել: Չեմ կարողանում հասկանալ նրանց և երբեք էլ չեմ հասկանա:

Ո՞րն է Ձեզ համար ամենաապահով վայրը, որտեղ Ձեզ պաշտպանված եք զգում:

– Մեր տունը, քանի որ այստեղ միշտ  հանգստություն   և դրական լիցքեր կան:

Ի՞նչն է Ձեզ վախեցնում:

– Մահը:

Որոշումներ կայացնելիս, ինչո՞վ եք առաջնորդվում:

– Որոշումներ արագ եմ կայացնում, պարզապես այդ պահին մտածում եմ, որ ինչ էլ լինի, ուրեմն այդպես էր պետք…

Ամենաշատն ի՞նչ ն է Ձեզ հաճույք պատճառում:

– Ապրելը…

image

 

Զրուցեց Վարդ Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed