Սիդնեյի «Norths» դահլիճում` ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգ

Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյի ‹Norths› դահլիճում տեղի ունեցավ ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգային ծրագիր:

Ավստրալիայի հայ համայնքին ուղղված` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի և երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը: Համերգային ծրագրում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը և Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր, էթնոջազի անզուգական կատարող Գարիկ Սարիբեկյանը և դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը:

Միջոցառմանը ներկա էին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հայաստանյաjց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Հայր Ավետիս Համբարձումյանը, Հայ կաթողիկե եկեղեցու հովիվ Գերաշնորհ Հայր Բարսեղ Սուսանյանը, Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Հակոբ Սարգիսյանը, Բազմամշակութային և փոխհարաբերության հանձնախմբի նախագահ Ստեփան Քրքյաշարյանը, Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը, Ռայդի քաղաքապետարանի խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, համայնքի եկեղեցիների, կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն ավարտվեց Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի օրհնանքի և բարեմաղթանքի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը նման նախաձեռնության համար` գնահատելով այն որպես աննախադեպ միջոցառում, շնորհավորեց կատարողներին փայլուն ելույթի և ներկաներին ոգևորություն պարգևելու համար:

Հաջորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Մելբուռն քաղաքում

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սիդնեյի «Norths» դահլիճում` ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգ”

Leave a Reply

Your email address will not be published.