«Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրությունը հետաձգվում է

panorama.am-ը գրում է՝

Սեպտեմբերի սկզբին Շուշիում, այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր արցախցի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ ներկայացումը հետաձգվում է և ամբողջապես պատրաստ կլինի ցուցադրության 2017 թվականին:

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի լրանում է Շուշիի ազատագրման 25-ամյակը և Հ. Ստեփանյանի ծննդյան 120-ամյակը, «Սասունցի Դավիթ» օպերայի ցուցադրությունը նվիրված կլինի այս երկու արժանահիշատակ հոբելյաններին»,- նշված է օպերայինթ թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed