Սառցակալած գետը. Ընթերցումներ

Մի անգամ ուսուցիչն ու աշակերտը զբոսնում էին գետափին:

– Ուսուցի՛չ, մարդիկ ինչո՞ւ չեն հասկանում միմյանց,- հարցրեց աշակերտը,- Նրանք փորձում են շփվել, փոխըմբռնման մասին գրքեր են կարդում, սակայն մի անտեսանելի պատի են դեմ առնում: Ինչո՞ւ է այդպես: Մի՞թե հնարավոր չէ դա սովորեցնել նրանց:

– Գնանք ինձ հետ,- ասաց ուսուցիչն ու սառույցի վրայով մինչև գետի մեջտեղի մասը քայլեց,- Ներքև նայիր: Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես:

– Ոչ: Ինչպե՞ս կարող եմ սառույցի միջով ինչ-որ բան տեսնել:

– Այնտեղ, սառույցի տակ քեզ անծանոթ մի ողջ աշխարհ կա: Հալեցրու սառույցն ու այն աշխարհին կյանք տվող ջուր կդառնա: Բայց, եթե այստեղ ջուր լցնես, ապա այն կսառչի ու էլ ավելի կամրացնի սառցե թագավորությունը: Այն սառույցը, որի մասին ասում ես, միայն սիրո օգնությամբ կարելի է հալեցնել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

Աղբյուրը` surbzoravor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed