Սանկտ Պետեբուրգում դիրիժոր Սվյատոսլավ Լյուտերին գտել են կախված

Դիրիժոր Սվյատոսլավ Լյուտերին, որն անհետացել էր Սանկտ Պետերբուրգում, գտել են իր բնակարանում կախված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին:

Life78.ru-ի տեղեկություններով Լյուտերի մարմնի վրա բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել: «Ֆոնտանկա. ռու»-ն հատնում է, որ նրա համակարգչում մահառաջի գրություն են գտել: Կատարվածի փաստով նախաքննական ստուգումներ են սկսվել:

Միեւնույն ժամանակ երաժիշտ Վլադիմիր Խրոբիստովը իր «ՎԿոնտակտե» էջում, վկայակոչելով Լյուտերի հորը, հայտնել է, որ դիրիժորը մահացել է էլեկտրական սարքի գործածման սխալի հետեւանքով: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

45-ամյա դիրիժորի անհետացման մասին մայիսի 15-ին նրա հայրն էր հաղորդել ոստիկանությանը: Նա պատմել էր, որ մայիսի 13-ին Լյուտերը դստերը բերել է տատիկի տուն, որից հետո գնացել անհայտ ուղղությամբ ու այդ ժամանակվանից այլեւս կապ չի հաստատել ոչ մեկի հետ:

Սվյատոսլավ Լյուտերը ծնվել է Լենինգրադում երաժիշտների ընտանիքում, ավարտել Ռիմսկի Կորսակովի անվան պետերբուրգյան պետական կոնսերվատորիան: 1998-ից սկսած եղել է Սանկտ Պետերբուրգի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: Մշտապես հյուրախաղերի էր մեկնում Ռուսաստանի ու ԱՄՆ–ի տարբեր նվագախմբերի հետ որպես հրավիրված դիրիժոր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սանկտ Պետեբուրգում դիրիժոր Սվյատոսլավ Լյուտերին գտել են կախված”

Leave a Reply

Your email address will not be published.