Ռուսական Հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում

news.am-ը հայտնում է՝

Հայաստանում ընթացիկ տարվա օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի վերջը կընթանան Ռուսաստանի Հոգեւոր մշակույթի օրեր: Այդ մասին օգոստոսի  17-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Աննա Մանիլովան:

Նրա խոսքով, դա շատ ծավալուն միջոցառումների առանձնահատուկ ձեւաչափ է:  Ռուսաստանը, շարունակել է փոխնախարարը, նման խոշոր մշակութային ակցիաներ է իրականացնում  2008 թվականից ի վեր: «2016 թվականից այդ իրադարձություններն ավելի մեծ ծավալ են ձեռք բերել: Այս տարի մենք Ռուսաստանի օրեր ենք ներկայացնում 8 երկրում` Հունաստանում, Մակեդոնիայում, Սլովենիայում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, առջեւում Հայաստանն է, Աբխազիան, Սլովակիան եւ Իսպանիան:  Գունապնակը շատ լայն է», – նշել է Մանիլովան: Փաստացիորեն, փոխնախարարի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի օրերը մեկնարկել են արդեն 2016-ի ապրիլին: «Մեր  հայ գործընկերները շատ էին ուզում, որ մենք բերենք «Աննա Կարենինան», մեզ հաջողվեց անել դա, հաջողությունն աներեւակայելի էր», – հիշեցրել է Աննա Մանիլովան:

Արդեն օգոստոսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարարը, Գյումրիում Պատվո բլրին տեղի կունենա Հիշատակի արարողություն, որին կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպանը եւ Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավարը:  «Դա այն ռուս զինվորների հիշատակի օրն է, որոնք հանգչում են Գյումրիի Պատվո բլրում: Այդ պատճառով մենք որոշել ենք, որ ճիշտ կլինի Ռուսաստանի օրերը բացել հենց այդ միջոցառմամբ», – պարզաբանել է Աննա Մանիլովան: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանում Ռուսաստանյան հոգեւոր մշակույթի օրերը կազմակերպել է Ռուսաստանի Մշակույթի նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն եւ Ռուսական ուղղափառ եկեղեցի եռյակը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed