Ռոբին Ուիլյամսին սխալ ախտորոշում էր արվել

Հանրահայտ ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին արված Պարկինսոնի հիվանդության ախտորոշումը բժշկական սխալ է եղել, հաղորդում է ТАСС-ը: Դիահերձման արդյունքները հայտնի են դարձել միայն այժմ:

Ուիլյամսին ծանր հիվանդության առկայության մասին հայտնելուց մի քանի ամիս անց նա ինքնասպան է եղել: Մեծ ճանաչում ձեռք բերած դերասանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 11-ին, կալիֆոռնիական Տիբուրոն քաղաքում գտնվող իր տանը։

Այժմ կալիֆոռնիական ԶԼՄ-ները հայտնում են, որ հենց Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման մասին տեղեկությունը կարող էր ամենաողբերգական ձևով ազդել 63-ամյա Ուիլյամսի վրա։

Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ խոսքն այլ հիվանդության՝ ծերունական տկարամտության մի տեսակի մասին է:

Ռոբին Ուիլյամսի մահվանից մի քանի օր անց նրա կինը՝ Սյուզան Շնայդերը, հայտարարել է, որ դերասանը շատ էր մտահոգված իր մոտ Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման պատճառով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռոբին Ուիլյամսին սխալ ախտորոշում էր արվել”

Leave a Reply

Your email address will not be published.