Ռոբեր Կետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը ներկայացվել է Վալյադոլիդի կինոփառատոնում

Վալյադոլիդի Կինոյի միջազգային շաբաթվա  մրցութային  ծրագրում ներկայացվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր  Կետիկյանի վերջին աշխատանքը` «Խենթ պատմություն» ֆիլմը, որը պայքարելու է կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար, տեղեկացնում է 20minutos.es-ը:

Ռեժիսորը   կենտրոնանում է Հայոց ցեղասպանության պատմության և դրա հետևանքների վրա` այդ ամենը ներկայացնելով մի ընտանիքի  պատմությամբ, որը բնակվում  է Մարսելում 70-ականներին:
Ֆիլմի հերոսներին մարմնավորում են դերասաններ Արիան Ասկարիդը (Անուշի դերում) և Սիմոն Աբգարյանը (Հովհաննեսի դերում): Նրանց որդին` Արամը (Սայրուս Շահիդի), ով կողմնակից է թուրքերի դեմ զինված պայքարին, մի խումբ ակտիվիստների հետ պայթեցնում է Փարիզում Թուրքիայի դեսպանի մեքենան: Այնուհետև փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող   ազատագրման շարժմանը, որի անդամների թվում էին ինչպես հայեր, այնպես էլ բասկեր, պաղեստինցիներ, իռլանդացիներ:

60-րդ փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-31-ը: Վալյադոլիդի փառատոնում նախորդ տարիներին Կետիկյանն արժանացել է «Ոսկե հասկ» մրցանակի «Քաղաքը հանգիստ է» և «Արծաթե հասկ»` «Կիլիմանջարոյի ձյուները» ֆիլմերի համար:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռոբեր Կետիկյանի «Խենթ պատմություն» ֆիլմը ներկայացվել է Վալյադոլիդի կինոփառատոնում”

Leave a Reply

Your email address will not be published.