«ՌեԱնիմանիա» փառատոնը 2 հայ անիմատորի կրթաթոշակ կհատկացնի. Ֆրանսիայի դեսպանատունն աջակցում է

«ՌեԱնիմանիա» փառատոնը առաջին անգամ կրթաթոշակ կտրամադրի 2 երիտասարդ հայ անիմատորների վերապատրաստման համար, ովքեր 2016թ. կմեկնեն Ֆրանսիա՝ Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցում ուսանելու համար։ Իսկ ճանապարհածախսը հոգալու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Դեկտեմբերի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ «ՌեԱնիմանիա» փառատոնի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Նատալյա Ցագրիսը բարձր է գնահատել ֆրանսիական անիմացիոն կինոյին աջակցելու եւ անիմացիոն կինոյի ոլորտում հայ եւ ֆրանսիացի արտադրողների փոխհամագործակցության զարգացման հարցում դեսպանատան ու փառատոնի միջեւ սերտ համագործակցությունը։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր դեկտեմբերի 9-ին։

Կրթաթոշակի են արժանացել անիմատորներ Լեւոն Բաղդասարյանն ու Շուշանիկ Եսայանը։

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«ՌեԱնիմանիա» փառատոնը 2 հայ անիմատորի կրթաթոշակ կհատկացնի. Ֆրանսիայի դեսպանատունն աջակցում է”

Leave a Reply

Your email address will not be published.