Ջուլիան Ասանժն Աստերիքսի մասին կոմիքսների նոր հերոսն է դարձել

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը դարձել է Աստերիքսի մասին 36-րդ կոմիքսների հերոսը։ «Կեսարի պապիրուսը» ալբոմն արդեն վաճառքում է Ֆրանսիայում, Բարսելոնայում, Լիսաբոնում, Լոնդոնում, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կեսարի պապիրուսը», հեղինակների մտահղացմամբ, մասնավորապես՝ սցենարիստ Ժան Իվ  Ֆերիի, համալրվել է մի շարք նոր կերպարներով: Այդ գաղափարին հավանություն են տվել Աստերիքսի առաջին հեղինակ նկարիչ Ալբեր Յուդերզոն և արդեն կյանքից հեռացած երկրորդ հեղինակ Ռենե Գոսինիի դուստրը։

Կոմիքսի սյուժեին համաձայն՝ Կեսարը, հրապարակելով իր հայտնի «Գրառումներ գալլական պատերազմի մասին» աշխատությունը, որոշում է իր հեղինակությունը պահպանելու նպատակով հանել այնտեղից գալլերի կողմից կրած պարտության մասին գլուխը: Բիգդատա անունով գրագիրը այդ գլխի տեքստը փոխանցում է Դուբլպոլեմիքսին, ում նախատիպն է ավստրալացի լրագրող Ասանժը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջուլիան Ասանժն Աստերիքսի մասին կոմիքսների նոր հերոսն է դարձել”

Leave a Reply

Your email address will not be published.