Ջորջ Քլունի. Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915-ին, ոչ ոք չի վիճում այդ մասին

1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել, այդ հարցի վերաբերյալ ոչ ոք չի վիճում: Այդ մասին ասել է համաշխարհային հռչակ վայելող դերասան Ջորջ Քլունին  Հարավային Քալիֆորնիայի հանրային ռադիոյի «The Frame» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Հիմա պատմությունը փոխվել է, եւ թուրքերն այլեւս չեն ուզում խոսել դրա մասին:  Եվ քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», այսօր չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել»,- հայտնել է Քլունին:

Դերասանի խոսքով, ինքը շատ սենատորների հետ է խոսել եւ հարցրել է, թե կարո՞ղ են այսօր խոսել Հայոց ցեղասպանության մասին:  Օրենսդիրները պատասխանել են. «Բոլորովին չենք կարող, որովհետեւ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցն է»:

Քլունին ընդգծել է, որ դերասանը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, բայց իրոք կարող է հարցեր բարձրացնել, որոնք իր համար նշանակություն ունեն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջորջ Քլունի. Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915-ին, ոչ ոք չի վիճում այդ մասին”

Leave a Reply

Your email address will not be published.