Ջորջ Մարթինը պատմել է «Գահերի խաղը» սերիալի վերջաբանի մասին

Ամերիկացի գրող Ջորջ Մարթինը պատմել է իր «Սառույցի եւ կրակի երգը» շարքի հնարավոր վերջաբանի մասին, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը:

Observer-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պատմության վերջաբանը կլինի «դառը-քաղցր»:

Նա հստակեցրել է, որ դեռ չի ավարտել ցիկլը, եւ կոնկրետ ոչինչ չի կարող ասել վերջաբանի մասին: «Ես երբեք չեմ թաքցրել, որ ինձ ոգեշնչում է Թոլքինը, եւ ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես ավարտվեց «Մատանիների տիրակալը»: Դա հաղթանակ էր, բայց դառը հաղթանակ: Ֆրոդոն երբեք նախկինը չի դառնա եւ ստիպված կլինի հեռանալ անմահների հողը՝ Վալինոր, իսկ մյուսները կշարունակեն ապրել: մոտավորապես դրան եմ ձգտելու»,-պարզաբանել է գրողը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջորջ Մարթինը պատմել է «Գահերի խաղը» սերիալի վերջաբանի մասին”

Leave a Reply

Your email address will not be published.