Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը` հոլիվուդյան կինոպրեմիերայի կարմիր գորգին

Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը, որոնց նշանադրության մասին հայտնի է դարձել անցյալ տարի, միասին ներկայացել են «Օսկարի» հավանական նոմինանտներից մեկի` «Աղջիկը Դանիայից» դրամայի պրեմիերային։

Ինչպես նշում է Tatler-ը, բավական մեծ տարիքային տարբերությամբ աչքի ընկնող զույգը կարմիր գորգին հայտնվել է շատ համահունչ հանդերձներով. Դեփն ու Հարդը կրել են սև ու սպիտակ կոստյումներ:

Հետաքրքրական է, որ կարմիր գորգին մի քանի րոպե անցկացնելուց հետո 52-ամյա Դեփը վերցրել է լուսանկարիչներից մեկի ֆոտոխցիկն ու ինքն է սկսել լուսանկարել իրեն ուղեկցող 27-ամյա շիկահեր գեղեցկուհուն։

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջոնի Դեփն ու Ամբեր Հարդը` հոլիվուդյան կինոպրեմիերայի կարմիր գորգին”

Leave a Reply

Your email address will not be published.