Ջոան Ռոուլինգը երեխաների համար նոր գիրք է գրում

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը հեղինակել է Հարի Փոթերի մասին պատմող վեպերի շարքը, երեխաների համար նոր գիրք է գրում։ Այս մասին նա հայտնել է BBC Radio 2-ի եթերում։

«Ես գրել եմ մանկական վեպի մի հատվածը, որն ինձ իրոք դուր է գալիս։ Անխոս ես այն ավարտին կհասցնեմ»,- հայտարարել է Ռոուլինգը։ Նա հրաժարվել է նշել վեպի հրապարակման ամսաթիվը, քանի որ զուգահեռաբար սցենար է գրում։

Հեղինակը նաեւ ասել է, որ ինքը շատ գաղափարներ ունի մեծահասակների գրքերի համար։ «Երբեմն ես վախենում եմ, որ կմեռնեմ ավելի շուտ, քան կգրեմ գլխումս եղած բոլոր գրքերը։ Սա իմ միջին տարիքի ճգնաժամն է»,- ասել է Ռոուլինգը, փոխանցում է Lenta-ն։

Գրողը, որն իր իսկական անունից բացի, օգտագործում է նաեւ Ռոբերտ Գելբրեյթ կեղծանունը, հայտնել է, որ մտադիր է կանգ առնել այդ երկու անունների վրա, քանի որ մեկ կեղծանունից ավելին ունենալը հիմարների խաղ է։ «Ես ուզում եմ, որ Ռոբերտ Գելբրեյթը դեռ որոշ ժամանակ մնա»,- հավելել է նա։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջոան Ռոուլինգը երեխաների համար նոր գիրք է գրում”

Leave a Reply

Your email address will not be published.