Ջեյն Ֆոնդան կինոարվեստում ձեռքբերումների համար արժանացել է Քըրք Դուգլասի մրցանակին

Հայտնի ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան արժանացել Քըրք Դուգլասի անվան հեղինակավոր մրցանակի, որը շնորհվում է Սանտա Բարբարայում անցկացվող Միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ կինոարվեստում կարևոր ձեռքբերումների համար: Այդ մասին հայտարարվել է երեքշաբթի օրը Հոլիվուդում, գրում է ТАСС-ը:

«Ջեյն Ֆոնդան հաստատ ճիշտ գեներ ունի: Նրա դերասանական խաղը ստանդարտներ է հաստատում, որոնք շատ դժվար է կրկնել»,- հայտարարել է 98-ամյա Դուգլասը՝ հայտնելով նոր մրցանակակիրի մասին:

Մրցանակի հանձնումը կկայան այս տարվա հոկտեմբերի 3-ին՝ գալա-ընթրիքի ժամանակ:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Ֆոնդան արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ երկու «Օսկարի»՝ կնոջ լավագույն դերի համար: 77 տարեկան հասակում դերասանուհին շարունակում է նկարահանվել, այդպես այս տարի Կաննի կինոփառատոնում կայացել է նրա մասնակցությամբ «Երիտասարդություն» ֆիլմի պրեմիերան:

Կինոարվեստում ձեռքբերումների համար մրցանակը ստեղծվել է 10 տարի առաջ՝ հայտնի հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասի կողմից: Նախորդ տարիներին այդ մրցանակին են արժանացել Հարիսոն Ֆորդը, Ջոն Տրավոլտան, Ռոբերտ դե Նիրոն, Մայքլ Դուգլասը, Ջեսիկա Լենգը և Քվենտին Տարանտինոն:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ջեյն Ֆոնդան կինոարվեստում ձեռքբերումների համար արժանացել է Քըրք Դուգլասի մրցանակին”

Leave a Reply

Your email address will not be published.