«Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր կադրերը

Ռուս դերասան Իվան Օխլոբիստինն  Instagram-ի իր էջում հրապարակել է «Պրոստոկվաշինո» խորհրդային մուլտֆիլմի նոր սերիաների առաջին կադրերը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ  Մատրոսկին կատվին նոր սերիաներում կհնչյունավորի Միխայիլ Եֆրեմովը, Շարիկ անունով շանը՝ Գարիկ Սուկաչովը, իսկ քեռի Ֆյոդորին՝ Ալեքսեյ Օնեժենը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կառավարման խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան հայտարարել էր մինչև տարեվերջ «Պրոստոկվաշինո» սիրված մուլտֆիլմի 8-10 նոր սերիա թողարկելու մտադրության մասին: Ընդհանուր առմամբ, 2018-2020 թվականներին 30 նոր սերիա կստեղծվի:

Նշենք, որ սիրելի փոքրիկները Մուլտֆիլմում կծանոթանան երկու նոր կերպարի հետ` Քեռի Ֆյոդորի քույրը՝ Վերա Պավլովնան և անհայտ գազանիկ Տամա-Տաման:

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed