Պրադո թանգարանում Վինչիի, Էլ Գրեկոյի և Վելասկեսի կտավները թույլ կտան շոշափել

Տեսողության խնդիրներ ունեցող արվեստագետներն ու արվեստը գնահատողները առաջիկայում հնարավորություն կունենան ձեռք տալ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչների գործերին: Մադրիդի Պրադո թանգարանում առաջին անգամ հատուկ ցուցադրություն է բացվել, որի ժամանակ թույլ կտան շոշափել հայտնի կտավները:

Ինչպես հայտնում է Euromag–ը` «Շոշափիր Պրադոն» 3D պատկերների ժամանակավոր ցուցադրության  ժամանակ, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 6 հսկայածավալ կտավ:

Դրանց թվում են հայտնվել այնպիսի հայտնի նկարիչների գործեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին («Մոնա Լիզայի դիմանկարը»), Անտոնիո դա Կորեջոն («Ինձ մի հպվիր»), Էլ Գրեկոն («Ասպետի դիմանկարը»), Ֆրանսիսկո Գոյան («Հովանոց») և Դիեգո Վելասկեսը («Հրաբխի զնդան»):

Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 18-ը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Պրադո թանգարանում Վինչիի, Էլ Գրեկոյի և Վելասկեսի կտավները թույլ կտան շոշափել”

Leave a Reply

Your email address will not be published.