Պետք է կարողանաս ներել, այլապես՝ քարը քարին չի մնա. Արտաշես Ալեքսանյան

«Դերասանի աշխատանքը հոգու աշխատանք է »,- Սոս Սարգսյանի այս բնորոշմն այսօր բաժնեկցում է Մարի ամսագրի հյուրը՝ բազմաբնույթ և տատատեսակ բնավորությունների ստեղծման վարպետն ու ուսուցիչը, ումից կարելի է սովորել, ոգևորվել ու լինել հայ: Արտաշես Ալեքսանյանի կերտած կերպարները շատ տարբեր են թե բովանդակությամբ, թե բնավորություններով: Դրական կերպարների կողքին հանդես եկող բացասական դերակատարումները նույնքան սիրելի են, որքան բարի կերպարները. և դա այն պարզ պատճառով, որ արտիստը կարողացել է ստեղծել իրական կերպար՝ իր բոլոր բացասական կողմերով, որին նայելիս ոչ թե չարանում ես այլ հասկանում ես, որ կյաքնում պետք լինել բարի, պարզ ու անկեղծ, որպեսզի, ինչպես արտիստն ինքն է փաստում, կարողանաս արժանանալ երկնային դրախտի հավիտենությանը:

…Արտիստի աշխատանքը հոգու աշխատանք է և ուրիշի փոխարեն լացել, ժպտալ կամ բարկանալ սա իսկապես ամենօրյա ֆիզիակական և հոգեբանական աշխատանք է և  բերում է հոգու մաշվածության: Որքանով են ձուլվում դերասանի իրական կերպարն ու դերակատարումների հերոսների բնավորությունները կպարզենք այս զրույցի ընթացքում,- ասում է դերասանը:

-Հաճա՞խ են համաընկնում Ձեր և Ձեր կերպարների բնավորությունները. Կարոք եք նշել նմանաություններ Ձեր  բնավորության և Ձեր մարմանվորած կերպարներից որևիցե մեկի  բնավորության միջև:

-Առհասարակ գաղտնքի չէ, որ մարդկությունը ունի միօրինակ զգայական նմանություններ: Զգացմունքներ կան որ ի ծնե մարդու մեջ դրվում է և  բոլորն էլ դա ունեն: գուցե արտահայտչամիջոցները տարբեր են, բայց բոլոր են գրեթե նույն զգացումներով և զգացմունքներով են ստեղծված: Բայց իհարկե չեմ կարող չնկատել, որ արտիստի աշխատանքը հոգու աշխատանք է և ուրիշի փոխարեն լացել, ժպտալ կամ բարկանալ սա իսկապես ամենօրյա ֆիզիակական և հոգեբանական աշխատանք է և  բերում է հոգու մաշվածության: Ցավոք սրտի մեր երկրում չի գնահատվում ոչ մի իմատով:

-Եթե  երբևէ հանդիպեիք ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻՆ, այն ո՞ր երեք ցանկությունները կխնդրեիք, որպեսզի նա իրականացներ:

-նախ՝ ամենաբաղձալի երազանքս է որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի,որն իր հետ կբերի սեր, հարգանք, ուրախություն ամբողջ մարդկությանը, իսկ հաջորդ երազանք սէ, որպեսզի երևբևէ վերականգվի ԴՐԱԽՏԻ  անմահական կայնքը.որտեղ մարդը կապրեր այնպես, ինչպես նախասահմանված էր և կանչված  էր ապրելու:

-Ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր անցյալից:

-Պատկերացրեք՝ ոչինչ. Եթե նորից ապրելու հանարավորություն լիներ ես կապրեի այնպես,  ինչպես ապրել եմ, կլինեին այնպիսին, ինչպիսինն եղել եմ: Ես համոզված եմ, որ այն ինչի համար մարդն ի վերուստ կանչվում է ԼԻՆԵԼՈՒ, ԱՊՐԵԼՈՒ, ԾԱՌԱՅԵԼՈՒ իրավունք չունի հրաժարվելու ակմ ինչ-ինչ բաներ փոխեոլւ. Քանի որ դա է ճշմարիտ ուղղությունը, որով նա պետք է քայլի: Այնպես որ ես բազմիցս համոզվել եմ, որ այն ճանապարհը, որն ընտրել եմ տարիներ առաջ, ինձ համար նախասահմանված է եղել և այսօր ես այդ ճանաապարհին եմ և ուրախ եմ դրա համար:

Հաճա՞խ եք ստում:

– Այո, եթե սուտը կարող է կյանքեր փրկել, ապա այդ ՍՈՒՏԸ ՉԵՄ ԽՆԱՅՈՒՄ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում դավաճանությանը: Կարողանո՞ւմ ես ներել:

-Այդ զգացումը տհաճ է իրականում, բայց պետք է փորձել ներել, այլապես քարը քարին չի մնա:

-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր թշնամին:

-Թուրք մարդուն՝ անկախ այն բանի նա ներսից է, թե դրսից:

-Ինչպիսի՞նն է Ձեր պատկերացրած հայ ընտանիքի մոդուլը:

-Գիտե՞ք, այս հարցին հակիրճ կպատասխանեմ. ծառն իր պտուղներով է երևում, եթե արմատդ մոռացար պտուղ չես տա կամ տվածդ պտուղ փտած ու անպետք կլինի: Կարծում եմ յուրաքանչյուրիս խնդիրն է այսօր՝ պահպանել մեր ազգային ՏՈՀՄԱԾԱՌԻ արմատը:

-Արդյո՞ք Ձեզ համարում եք այն օրինակը, որից կարելի է սովորել:

-Այն ինչ սովոերլ եմ կայնքում ես պարտավոր եմ փոխանցել սերունդերին, այլապես իմ կողմից եսասիրություն կլիներ ունեցած պահել և չբաժնեկցել ոչ մեկի հետ: Չէ որ եթե հասարակությունը քեզ ընդունում է, սիրում է՝ ուրեմն նրան տալու բան ունես, այլ կերպ չի կարելի: Փորձի, գիտելիքի կամ վերաբերմունքի փոխադարձությունը փոխադարձ հարգանքի և սիրո նշան է նաև: Ավագ սերունը փոխանցելու սովորույթ պետք է ունենա, որպեսզի ինչպես մենք մեր վարպետների ու ուսւոցիչներից սովորելով և նրանց վստահելով աճեցինք ու կրթվեցիքն, այդպիսին պետք է լինենք մենք ապա սերունդի համար:

-Ինչի՞ց եք վախենում:

-Միայն Աստծուց. Պետք է հասկանալ, որ միայն ասյ կյանքը չէ, որ ապրում եքն, այս մարմինը մեզ համար համազգեստի պես է և պետք է վաղենալ, որ այն անպետքույանը չծառայեցնել:Եվ ՆԱ, որ տվեց մեզ:

-Ե՞րբ եք վերջին անգամ արտասվել:

Վերջին անգամ արտասվել եմ իմ կերպարի առիթով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ:

Կա՞ն բաներ կյանքում, որ կցանկանայիք փորձել կամ որոշակի բաներ, որոնք երբեք չէիք փորձի:

-Ես փոքր տարիքում մեծ երազանք ունեիք՝ դառնալ ֆուտբոլիաստ: Կարծում եմ լավ կլիներ ձորձել իրականացանել այդ ցանկությունը: Կուզենային ուժերս փորձել ֆուտբոլում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում երեխաներին:

-Ըստ Աստվածաշնչի կպատասխանեմ՝ ով չընդունի երեխաներին նա տեղ չի ունենա աշխարհիս երեսենի: Առհասարակ դերեասանն ինքը մեծ երեխա է. Պետք երեխայի նման պարզ հավատք ունենաս, որ կարողանաս հավատալ ինքդ քո խաղին: Երբեվե տեսած կլինեք, որ երեխան գուցե կրակայրիչով կփորձի խաղալ ավտոմեքենա, նա հավատում է, որ իր  ձեռքինը ավտոմեքենա է և ոչ թե կրակայրիչ: Այդպիսնն է մեր աշխատանքը՝ մենք  հավատում ենք, որ մենք մենք չենք, այլ մեր կերպարն ու անկեղծ հավատքով նրա փոխարեն ենք սկսում ապրել:

-Քննադատությունների նկատմամաբ ինչպիսի՞նն է Ձեր դիրքորոշումը:

-Ես շնորհակալ եմ այն քնննադատություններին որ կան և սիրով եմ ընդուոնում, քանի որ դրանցից ես սովորում եմ և  ինքս ինձ վերլուծության եմ ենթարկում: Իմ վերաբերմունքը դրական է այդ երևույթին:

-Ձեր կյանքի վերջին օրը ինչի՞ն  կամ ու՞մ կնվիրեիք:

-Միանշանակ՝ ազգիս բարօրրության և ազատության համար:

-Ինչպե՞ս եք տեսում Ձեր կյանքը 20 տարի անց:

-Ես գուշակություններով չեմ սիրում զբաղվել և Աստծուց առաջ չեմ պատրաստվում ընկնել. այնպես որ՝  այդ հարցին թույլ տվեք չպատասխանել, թեև արդեն մասնակիորեն պատասխանցի:

-Ինչի՞ է ընդունակ սիրելի արտիստը հանուն սիրելի մարդու:

-Հանուն սիրելի մարդու կամ մարդկանց՝ որպիսին  է ազգս, ես մեկ անգամ պատրաստ եմ եղել և հիամ էլ պատրաստ եմ կյանքս դնելու մինչև վերջ:

-Ինպիսի՞նն է Ձեր վերաբերմունքը անակնկալներին և Դուք ինքներդ կարողանո՞ւմ եք անսպասելի լինել:

-Ես անակնկալիների մեծ վարպետ եմ ու հաճախ եմ մտերիմներիս ու ընկերներիս անակնկալի բերում: Իհարկե դա շատ լավ և դրական էմոցիաներ արթնացնող երևույթ է և դրանով ենք մենք կարողանում փոխել գորշ կայնքի գույները՝ դարձնելով այն առավել հետաքրքիր ու արժեքավոր:

 

Զրուցեց Վ. Գիշյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed