Չինաստանում կայանալիք միջազգային ցուցադրությանը կմասնակցի նաև հայ նկարիչը

panorama.am-ըգրում է՝

Նկարիչ Պետո Պողոսյանը մասնակցելու է Ջրաներկի Երիտասարդ Վարպետների Միջազգային Հրավերով Ցուցադրությանը, որը կայանալու է Հանդանում(Չինաստան):

Panorama.am-ին Պ. Պողոսյանն ասաց, որ Ջրաներկի Երիտասարդ Վարպետների Հրավերով Միջազգային Ցուցադրության մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. «Այն կազմակերպվել է Ջրաներկի միջազգային ասոցիացիայի չինական մասնաճյուղի ու Հանդան քաղաքի Sunshine Art ցուցասրահի կողմից, ժյուրիի մեջ ներգրավված են միջազգային և չինացի հեղինակավոր ակվարելիստներ ու դաշտի գիտակներ»:

Նկարչի ներկայացմամբ, ամբողջ աշխարհից ընտրվել է տաս երիտասարդ նկարիչ (մինչև 45 տարեկան), իսկ միայն Չինաստանից՝ քսան, բոլորի կացության և ուղևորության ծախսերը հոգում են կազմակերպիչները: Յուրաքաչյուր արվեստագետ ներկայացված է լինելու հինգ աշխատանքով:

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու աշխատանքներ նաև Ռուսաստանից, Մալազիայից,
Թայլանդից, Հնդկաստանից, Հոնկոնգից, Իտալիայից, Իսպանիայից (2 նկարիչ), Թայվանից:

Ցուցադրությանը բացի մասնակիցների գործերից ներկայացված են լինելու նաև 19-20-րդ դարի Անգլիական դպրոցի ջրաներկ գլուխգործոցներ, չինական արդեն դասական դարձած գործեր:
Ցուցահանդեսը բացվելու է հոկտեմբերի 22-ին

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed